Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին. զոհեր և վիրավորներ կան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում սահմանափակ ցամաքային գործողություններ սկսելու մասին։

Իսրայելը անցած գիշեր և այսօր առավոտյան հարվածներ է հասցրել Բեյրութին (Լիբանան)։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Բեյրութի կենտրոնական Զուկակ Բլատ թաղամասի բնակելի շենքը գիշերը հզոր ավիահարվածների է ենթարկվել։

Գործակալության տվյալներով՝ Իսրայելի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել են։

«Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Զուկակ Բլատ թաղամասի բնակելի շենքի վրա Իսրայելի հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է երեք մարդ, վեցը՝ վիրավորվել», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Reuters-ն իր հերթին փոխանցում է, որ առավոտյան Իսրայելի ավիահարվածից հետո Բեյրութի թաղամասերից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել։

«Այսօր Իսրայելն ավիահարված է հասցվել Բեյրութի շրջանին… թաղամասում ուժեղ պայթյուն է լսվել», – ասվում է գործակալության հոդվածում։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել էր Լիբանանի հարավում սահմանափակ ցամաքային գործողություններ սկսելու մասին՝ «պաշտպանական գիծը ուժեղացնելու համար»։

Մարտի 2-ի գիշերը «Հզբոլլահը» վերսկսեց ռազմական գործողությունները Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո: Ի պատասխան՝ իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ հասցրեց Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավային ու արևելյան տասնյակ քաղաքներին ու ավաններին:

Leave a comment