Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին

https://arm.sputniknews.ru/20260318/vrezh-larijanii-mahvan-hamar-ihpkn-harvatsneri-nvor-aliq-e-hascrel-israjelin-99970494.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В Тель-Авиве есть разрушения после прилёта иранских ракет

Sputnik Արմենիա

В Тель-Авиве есть разрушения после прилёта иранских ракет

2026-03-18T09:25+0400

true

PT1M14S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/12/99969283_240:0:1680:1080_1920x0_80_0_0_65193cfaa0c5b6108113397f65e30854.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ալի լարիջանի, պատերազմ, ամն, видео, տեսանյութեր

իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ալի լարիջանի, պատերազմ, ամն, видео, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Իրանի իշխանություններն ավելի վաղ հաստատել էին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վրեժ կլուծի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան համար։

Երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Լարիջանին սպանվել է Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ։ Ավելի ուշ Լարիջանիի գրասենյակը հաստատել է նրա մահը։

«ԻՀՊԿ-ն արյան վրեժ կլուծի մեծ նահատակի և սրբազան պաշտպանության մյուս նահատակների համար», – ասվում է Tasnim գործակալության հրապարակած ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

ԶԼՄ–ները նշում են, որ Լարիջանին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կործանիչների հասցված հարվածի հետևանքով։

Անցած գիշեր Իրանը ևս հայտարարեց Իսրայելի վրա հրթիռային հարվածների հերթական ալիքի մասին՝ որպես վրեժ երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի մահվան համար։

«ԻՀՊԿ-ն հայտարարում է Իսրայելի վրա հրթիռային հարվածների 61-րդ ալիքի մասին՝ որպես վրեժ Լարիջանիի նահատակության համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment