Երևանում մեկնարկել է Լյովա Վարդանյանի անվ․ ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը․ 8 երկրի 140 ըմբիշ է մասնակցում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում մեկնարկել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ քաշային Աշոտ Գյուլնազարյանը, և 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը և 65 կգ քաշային Արամ Բալեյանը:
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Մրցումներն անցկացվում են «Դինամո» մարզահամալիրում: Հուշամրցաշարին 8 երկրի 140 ըմբիշ է մասնակցում: