Վստահ ենք՝ Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ»․ Արագածոտնի թեմ | ՄԱՄՈՒԼ.ամ

Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ․ «Այսօր, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և որպես խափանման միջոց կիրառել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը:
     Սրբազան Հորն արգելվեց հաղորդակցվել վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, ինչպես նաև այցելել թեմի նստավայր ու եկեղեցիներ։
     Մենք վստահ ենք, որ արդարությունը վերականգնվելու է լիարժեքորեն, և մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ։
     «Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը»։ (Առակներ 15:29)»

Leave a comment