Մեծ Բրիտանիան առաջարկել է ստեղծել կոալիցիա Հորմուզի նեղուցը բացելու համար և կիսվել է այդ գաղափարով ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական մեդիա հարթակում՝ հղում անելով երկու աղբյուրի։
Մարտի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց մի քանի երկրների միանալ ռազմածովային առաքելությանը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։
Մարտի 16-ին Թրամփը նաև զգուշացրեց, որ ՆԱՏՕ-ն կարող է «շատ վատ» ապագա ունենալ, եթե իր դաշնակիցները հրաժարվեն մասնակցել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։
Այնուամենայնիվ, մարտի 17-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ դաշնակիցները պատրաստ չեն աջակցելու Վաշինգթոնի նախաձեռնության։ Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տունը փորձում է գործողությանը ներգրավել Միացյալ Թագավորությանը, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային, Ավստրալիային, Կանադային, Պարսից ծոցի երկրներին, Հորդանանին, Ճապոնիային և Հարավային Կորեային։ Գործընկերների արձագանքները տատանվում են կասկածամտությունից մինչև բացարձակ մերժում։
🚢🇬🇧🇺🇸🛢️The U.K. has drafted a plan for the strait of Hormuz coalition and shared it with the U.S. and several other countries, two sources said https://t.co/amETYiI5QN
— Barak Ravid (@BarakRavid) March 17, 2026