Ոչ մեկի օգնության կարիքը չունենք․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի։ Թրամփն այս մասին գրել է Truth Social-ի իր էջում։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ չի պատրաստվում մասնակցել Մերձավոր Արևելքում Իրանի դեմ գործողությանը։
Մենք ոչնչացրել ենք Իրանի ռազմական ներուժը՝ նրանց ռազմածովային ու ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռադարները և, ամենակարևորը, նրանց ղեկավարներին, որոնք այլևս երբեք չեն սպառնա մեզ, մեր մերձավորարևելյան դաշնակիցներին կամ ամբողջ աշխարհին։
Իմ գործողությունները որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ աշխարհի ամենաուժեղ երկրի ղեկավար, պարզ են. մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ»,- գրել է ԱՄՆ նախագահը։