ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է սովի մատնել ևս 45 միլիոն մարդու

Քաղաքականություն

17.03.2026 | 20:01

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակման դեպքում ևս 45 միլիոն մարդ կարող է սովի մատնվել, գրում է DW-ն։

«Եթե Մերձավոր Արևելքի հակամարտությունը շարունակվի մինչև հունիս, ևս 45 միլիոն մարդ կարող է սուր սովի մեջ հայտնվել գների աճի պատճառով։ Սա համաշխարհային սովի մակարդակը կբարձրացնի բոլոր ժամանակների ռեկորդային մակարդակի, և սա սարսափելի, սարսափելի հեռանկար է»,- Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Կառլ Սկաուն՝ հավելելով, որ աշխարհում 319 միլիոն մարդ ներկայում սուր սննդային անապահովության մեջ է։

Սկաուն նշել է, որ առաքման ծախսերը 18%-ով աճել են փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից ի վեր։

Լրացուցիչ ծախսերը զուգորդվել են ծախսերի լուրջ կրճատումների հետ, քանի որ դոնորներն ավելի շատ են ծախսում պաշտպանության վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment