Ինչ է հանձնվել այլ պետությանը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում. Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Թրիփփ» նախագծին:
Նա, մասնավորապես, ասաց. «Նախկին արտգործնախարարներից մեկն ասում է՝ դե ողորմելի է, 74 տոկոսը տվել են, 26 տոկոսն են իրենց պահել: Հիմա այդ մարդը, որն ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տոկոս տվել ենք ուրիշին. ուշադրություն, իր՝ ԱԳ նախարար լինելու շրջանում «Գույք՝ պարտքի դիմաց» 5 ձեռնարկություն ոչ թե 74 տոկոսով, 100 տոկոսով տվել ենք այլ պետության»:
Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում:
Նա նծեց. «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոսը 2013 թվականի փետրվարին. վերջին 20 տոկոսով էլի 100 տոկոսով տվել ենք այլ պետության:
Մի խողովակ էինք գցում Իրանից գազի համար, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այդ նույն պետությանը, մի կտորն էլ էլի տվեցին այդ պետությանը:
Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը 100 տոկոսով, ոչ թե 74 տոկոսով տվեցին ուրիշ պետության:
ՀԷՑ-ը՝ «Ինտեր ՌԱՕ»-ին. կարծեմ ոչ թե 74 տոկոսով, այլ՝ 100 տոկոսով:
Հիմա այս պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ»: