Հայ ձյուդոիստները կմասնակցեն միջազգային մրցաշարի

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականն ավարտել է Չեխիայի Նիմբուրգ քաղաքում անցկացված օլիմպիական մարզումային ճամբարի հավաքը և վերադարձել Երևան։

Մարտի 18-ին Հովհաննես Դավթյանի գլխավորած թիմը կմեկնի Թբիլիսի, որտեղ կկայանա Մեծ սաղավարտ միջազգային մրցաշարը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Մարտի 19-23-ին կայանալիք մրցմանը կմասնակցեն Վահե Աղասյանը (60 կգ), Մարտին Բադալյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ)։

Մրցաշարի ավարտից հետո հայ ձյուդոիստները Վրաստանի մայրաքաղաքում կմասնակցեն նաև միջազգային կարճատև հավաքի:

Leave a comment