Ֆիդանի հետ հեռախոսազրույցում Լավրովը վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը

Ֆիդանի հետ հեռախոսազրույցում Լավրովը վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են ուկրաինական հարվածները «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարներին։   

 

Լավրովն ու Ֆիդանը նշել են էներգետիկայի ոլորտում ռուս-թուրքական ռազմավարական նախագծերի անխափան գործունեության համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն: 

 

Մտքեր են փոխանակվել նաև Իրանում ստեղծված իրավիճակւ վերաբերյալ։  Լավրովը վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը՝ անհրաժեշտ է ճգնաժամի շուտափույթ դեէսկալացիա, որը հրահրել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները։

Leave a comment