Իրանի հետ պատերազմում վիրավորվել է 200 ամերիկացի զինվոր

Քաղաքականություն

17.03.2026 | 16:43

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբից ի վեր, որը սկսվել էր ընդամենը երկու շաբաթ առաջ, վիրավորվել է շուրջ 200 ամերիկացի զինվոր, գրում է DW-ն։

«Վնասվածքների մեծ մասը թեթև է եղել, ավելի քան 180 զինվոր արդեն վերադարձել է ծառայության, մինչդեռ 10-ը դասակարգվում է որպես ծանր վիրավոր»,- ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ Թիմ Հոքինսը։

Ըստ նրա՝ ամերիկացի զինվորականները վիրավորվել են մի քանի երկրներում, այդ թվում՝ Բահրեյնում, Իրաքում, Իսրայելում, Հորդանանում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։

Ընդհանուր առմամբ, զոհվել է 13 ամերիկացի զինվոր․ յոթը՝ հարձակումների, վեցը՝ Իրաքում ինքնաթիռի վթարի հետևանքով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-Իրան պատերազմի 10 օրերի ընթացքում վիրավորվել է 150 ամերիկացի զինծառայող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment