Մկրտիչ Սրբազանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն և բացակայության արգելք (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստի ժամանակ դատավորը որոշում կայացրեց Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ և բացակայության արգելքով։

Սրբազանի նկատմամբ կիրառվեցին նաև մի շարք արգելքներ․ արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, հաղորդակցվել վարույթի մասնակիցների ու Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։ Բացի այդ, արգելվում է նաև այցելել Արագածոտնի թեմի նստավայր, մարզում գտնվող եկեղեցիներ։

Leave a comment