Իրանի արտգործնախարարը Հորմուզի նեղուցի թեման քննարկել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հետ

https://arm.sputniknews.ru/20260317/irani-artgvortsnakharary-hvormuzi-neghuci-teman-qnnarkel-e-maki-glkhavvor-qartughari-het-99949868.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_133:0:1200:800_1920x0_80_0_0_4b47fba8007849d9cf878c662d8077c7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, անտոնիո գուտերեշ

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, անտոնիո գուտերեշ

Բաժանորդագրվել

Արաղչին նշել է` միջազգային հանրությունը պետք է անհապաղ դատապարտի ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հորմուզի նեղուցում տիրող անկայուն իրավիճակի հիմնական պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն են։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում։

Ինչպես ասվում է Իրանի նախարարի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, Արաղչին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի կարելի տարածաշրջանի ընդհանուր իրադրությունից առանձին դիտարկել:

«Նեղուցում նավագնացության խափանումը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմի հետևանք է։ Ցանկացած պետություն կամ միջազգային կազմակերպություն, որը մտահոգված է խաղաղության և անվտանգության հարցերով, պետք է առանց հապաղելու դատապարտի այդ երկրների գործողությունները, պահանջի դադարեցնել Իրանի ժողովրդի դեմ ռազմական գործողությունները», – ասել է նա։

Արաղչին նաև դատապարտել Է Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան և հարյուրավոր խաղաղ բնակիչների մահը՝ նշելով, որ Իսրայելի անօրինական գործողությունների նկատմամբ հետագա պասիվությունն ու անտարբերությունը կհանգեցնեն հակամարտության մասշտաբների ընդլայնման և տարածաշրջանում ու աշխարհում անկայունության աճի:

Մեծ Բրիտանիան հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց. ԶԼՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսակետն է ներկայացրել Պարսից ծոցի տարածաշրջանում, Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակի և ծովագնացության անվտանգության հարցերի վերաբերյալ:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն այլևս չի կարող գործել այնպես, ինչպես դա եղել Է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից առաջ:

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից: Այս ծովային ճանապարհը Պարսից ծոց միակ անցումն է ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար:

Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի արտահանման շուրջ 50%-ի դադարեցման

Leave a comment