Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. վարորդը ձերբակալվել է

Հասարակություն

17.03.2026 | 15:09

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին փորձել է կաշառել պարեկին սթափության զննություն չանցնելու համար։

«Արարատի մարզի պարեկները մարտի 14-ին՝ գիշերային ծառայության ժամանակ, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, անկանոն վարելու համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենան:

Երևանի բնակիչ 50-ամյա վարորդը սթափության վիճակի զննություն չանցնելու համար փորձել է կաշառել պարեկներին: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին:

«Տոյոտան» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment