Իրանի դեմ ռազմական գործողությունները կազդեն Հայաստանի գնաճի վրա. ԿԲ նախագահ

https://arm.sputniknews.ru/20260317/irani-dem-razmakan-gvortsvoghutjunnery-kazden-hajastani-gnatshi-vra-kb-nakhagah-99946355.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130495_22:0:993:728_1920x0_80_0_0_3f4798581fb311c9e8773cfcd7f7ab11.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), նավթ, իրանի իսլամական հանրապետություն, գնաճ, հայաստան

մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), նավթ, իրանի իսլամական հանրապետություն, գնաճ, հայաստան

Բաժանորդագրվել

Ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացումը մինչև 2026 թվականի տարեվերջ կբերի 0.1–0.2 տոկոս գնաճի։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը Հայաստանում գնաճի վրա կարող է թողնել 1.2–1.7 %–ի ազդեցություն։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Այդ գնաճի ենթակոմպոնենտներն են նավթի գնի ավելացումը, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը և Իրանից ներմուծվող պարենային որոշ ապրանքների որոշակի փոխարինումը; Այն, ինչ ասում եմ, սա ռիսկերի տիրույթում է, ու մենք չենք ասում, թե այդ ամենն անպայման տեղի է ունենալու»,– նշեց նա։

Գալստյանի բնորոշմամբ` այս հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի գնաճի ավելացման ներուժային պոտենցիալ, ինչը Հայաստանի համար բավականին անցանկալի երևույթ կարող է լինել։

«Եթե համաշխարհային տնտեսության մեջ նկատվի տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն կազդի Հայաստանի ներսում տնտեսական աճի և զարգացումների վրա։ Այդ իսկ պատճառով Մերձավոր Արևելքում ծավալված հակամարտությանը մենք մեր քննարկումների ժամանակ մեծ ուշադրություն ենք դարձրել»,– հայտարարեց ԿԲ նախագահը։

Ըստ նրա` եթե արտաքին պահանջարկը նվազի, դա ազդելու է ՀՀ տնտեսական արդյունքների վրա, որն իր հետ կարող է բերել նաև հոգեբանական խնդիրներ։

«Օրինակ` մարդիկ, որ տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով մեր երկրի շուրջ վատ զարգացումները` հնարավոր է` էլ չգան»,– նշեց Գալստյանը։

Պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից մյուս խնդիրը, որ մենք կարող ենք ունենալ, դա, նրա խոսքով` հայկական ընկերությունների կողմից Միջին Արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորությունների, ինչպես նաև լոգիստիկ խնդիրների արդյունքում նաև արտահանման որոշակի սահմանափակումներն են։

Բացի այդ, Գալստյանի դիտարկմամբ` կա մեկ այլ խնդիր ևս, որը պայմանավորված է գնաճի վրա նավթի գների ավելացման ազդեցությամբ։

«Նավթը կամ էներգակիրները որոշակի չափաբաժիններով մտնում են նաև ընդհանուր ապրանքների ինքնարժեքի վերջնական հաշվարկի մեջ, որը արդեն առաջարկի տեսանկյունից կարող է թանկացնել մեր ապրանքները»,– ընդգծեց ԿԲ նախագահը։

Նա հիշեցրեց, որ Իրանի ռազմական գործողությունները սկսվեցին փետրվարի 28–ի, որի ազդեցությունը Հայաստանի գնաճի վրա կարտացոլվի արդեն մարտի ցուցանիշների մեջ։ Ի դեպ, փետրվարին 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7 %։

Ի դեպ, ապրիլի 1–ից կենսաթոշակների բարձրացումը մինչև 2026 թվականի տարեվերջ կբերի 0.1–0.2 տոկոս գնաճի։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։

Leave a comment