Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին․ Ատոմ Մարգարյան

Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքի իրէջում գրել է․

Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը բաց, ազատ, վերկուսակցական հարթակ է, որը կարող է համադրել ու գեներացնել արդյունավետ ծրագրեր մեր երկրի բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ։ Այն ունակ է միավորել իրենց բնագավառներում փորձառու և հանրային վաստակ ու հեղինակություն ունեցող անհատ-մասնագետների ու պրոֆեսիոնալների, այդ կերպ իր նպաստը բերել ծանր մարտահրավերների դիմագրավող մեր երկրի խնդիրների լուծմանը։ 

Հաշվի առնելով այս ամենը, ես միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին և  պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձը ու կարողությունները ի նպաստ բերել նրա ազգաշահ առաջխաղացմանը։

Leave a comment