ՀՀ ԿԳՄՍՆ–ն 2026-ին նախատեսում է ԱԲ դասընթացներ ներդնել աշակերտների ավելի քան 80%-ի համար

https://arm.sputniknews.ru/20260317/hh-ishkhanutjuny-2026-in-nakhatesum-e-ab-dasyntacner-nerdnel-ashakertneri-80-i-hamar-99939535.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80151627_200:0:1400:900_1920x0_80_0_0_49e38097a2b99eeac5eb04ae71e7c02b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, արհեստական բանականություն, հայաստան, դպրոց, աշակերտ, արմաթ

նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, արհեստական բանականություն, հայաստան, դպրոց, աշակերտ, արմաթ

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով՝ Հայաստանի որոշ դպրոցների 10–12-րդ դասարաններում արհեստական բանականության ծրագրերն արդեն գործում են։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2026 թվականին արհեստական բանականության դասընթացներ ներդնել երկրի աշակերտների ավելի քան 80%-ի համար։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։

Նշենք, որ նախարարը խորհրդարանում ներկայացնում է կառավարության 2021-26 թթ. ծրագրի 2025 թվականի կատարողականի հաշվետվությունը։ Այն նախ քննարկվում է խորհրդարանական հանձնաժողովներում, այնուհետև կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում։

ՀՀ պետգնումների համակարգում կարող է ԱԲ ներդրվել. փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց

Անդրեասյանի խոսքով՝ որոշ դպրոցների 10-12-րդ դասարաններում արդեն իսկ գործում են ԱԲ ծրագրեր։ Դրանցից մեկը ներդրվել է Հայաստանի Գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ՝ 26 ավագ դպրոցների 800 աշակերտների համար։ Մյուսը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ, իրականացվում է 15 ավագ դպրոցներում։

«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում այդ միության հետ՝ արհեստական բանականության համընդհանուր դպրոցական դասընթաց ստեղծելու շուրջ»,–հայտարարել է նախարարը։

Բացի այդ, պետությունը շարունակում է ֆինանսավորել «Արմաթ» (ArMath) ինժեներական լաբորատորիաները, որտեղ արտադասարանական հիմունքներով սովորում են ավելի քան 16 հազար երեխաներ՝ հանրապետության ավելի քան 630 դպրոցներում։

Leave a comment