Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության

Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության։ Այս մասին ասվում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարում։

Խաչատրյանի հայցը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելուն։

Գործը դատարան է ստացվել մարտի 16-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Բացի այդ, Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներայացրել նաև ընդդեմ Քննչական կոմիտեի՝ պահանջելով անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչել և ոչ նյութական վնասը փոխհատուցել։

Գործը մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին։

Երկու հայցերն էլ դեռ վարույթ չեն ընդունվել։

Leave a comment