Իրանի ԱԳ նախարարը հերքում է, որ պատերազմի սկսվելուց հետո շփում է ունեցել Ուիթկոֆի հետ

Քաղաքականություն

17.03.2026 | 11:20

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր վերջին շփումը ԱՄՆ նախագահի հատուկ բանանաց Սթիվ Ուիթկոֆի հետ տեղի է ունեցել մինչև Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել գործողության սկսվելը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իմ վերջին շփումը պարոն Ուիթկոֆի հետ տեղի է ունեցել՝ նախքան նրա գործատուն որոշեց դադարեցնել դիվանագիտական ​​բանակցությունները՝ Իրանին ևս մեկ անօրինական ռազմական հարված հասցնելով։ Հակառակ պնդումները, կարծես, ուղղված են բացառապես նավթի առևտրականներին և հանրությանը մոլորեցնելուն»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Երկուշաբթի ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ վերջին օրերին վերականգնվել է ուղիղ կապը Ուիթկոֆի և Արաղչիի միջև, որոնք մասնակցել էին Ժնևում կայացած բանակցություններին Իրանի դեմ գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ առաջ։ Աղբյուրների պնդմամբ՝ իրանցի նախարարը Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացին ուղարկել է պատերազմի ավարտի վերաբերյալ քննարկումներով հաղորդագրություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment