ՑԱՀԱԼ-ը հարվածներ է հասցրել Թեհրանի և Բեյրութի ենթակառուցվածքներին


Իսրայելի զինված ուժերը լայնածավալ հարվածներ են իրականացնում Թեհրանի ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ՝ հայտնել են ՑԱՀԱԼ-ից։


 


Իսրայելը նաև հարվածներ է հասցնում Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներին։ 


 


Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել էր, որ Իսրայելը կոչնչացնի Լիբանանի պետական ենթակառուցվածքը, որն օգտագործում է «Հըզբոլլահը», և կգրավի տարածքներ, եթե շարժումը չզինաթափվի:


 


Լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի հարվածների ֆոնին Բեյրութը լքել է մոտ 1 մլն մարդ:

Դիտումների քանակ41

Leave a comment