Պաշտպանության նախարար Պապիկյանը իրանցի պաշտոնյայից նվեր է ստացել․ ի՞նչ արժի այն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս թանկարժեք նվեր է ստացել իրանցի պաշտոնյաներից մեկից։ 

 

MediaHub-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում  է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ազիզ Նամիրզադեից փետրվարի 26-ին ստացել է պղնձից, ձեռքով մշակված մանրապատկերով «ծաղկամանի և քաղցրավենիքի ամանի հավաքածու», որն ունի հատուկ կաշվի փոխարինիչ, կտորից պատրաստված տուփ, և զարդարված է պարսկական նախշերով։

 

Պապիկյանի նվերի արժեքը կազմել է 122 հազար դրամ։

 

Նշենք, որ պաշտոնատար անձանց կողմից ստացված նվերները ենթակա են հայտարարագրման՝ սահմանված կարգով։

 

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment