Այս հարթակը վերաբացվել է՝ ձեզ հետ ուղիղ և բաց հաղորդակցվելու նպատակով. Լիլիթ Մակունցը վերաբացել է ֆեյսբուքյան իր էջը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը վերաբացել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Դեսպանն ընդգծել է, որ սոցիալական հարթակի վերաբացումը նպատակ ունի ապահովելու թափանցիկ և անմիջական կապ հանրության հետ։

 

Լիլիթ Մակունցն իր ուղերձում նշել է էջի գործունեության հիմնական ուղղությունները. Հարթակը ծառայելու է քաղաքացիների հետ բաց հաղորդակցության համար։

 

Դեսպանը պարբերաբար կիսվելու է իր աշխատանքային գործունեությանն առնչվող նյութերով և իրադարձություններով։Էջում կներկայացվեն դիտարկումներ հանրային կարևորություն ունեցող հարցերի շուրջ։

«Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար և հույս ունեմ, որ այս էջը կդառնա մեր համատեղ երկխոսության ու գաղափարների փոխանակման հարթակ»,- գրել է Լիլիթ Մակունցը։

Leave a comment