ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
«Ապրելու երկիր»-ը ընտրություններից առաջ չի հիշել քաղաքականությամբ զբաղվելու մասին, ՏԻՄ ընտրություններին պատկառելի արդյունք ենք ցույց տվել, համապետականի ժամանակ էլ չորս տոկոսը հաղթահարելու խնդիր չունենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Մենք միշտ նշել ենք, որ ամենաարդյունավետ մեխանիզմը ընտրություններով իշխանափոխությունն է, վերջնական որոշում չունենք, այժմ քաղաքական ուժերի հետ քննարկումների փուլում ենք, թե ինչ ֆորմատով և որ ուժի հետ կմասնակցենք ընտրությանը, կներկայացվի մի քանի շաբաթից, եթե չհամագործակցենք որևէ ուժի հետ, միայնակ կմասնակցենք», – մեկնաբանեց Առաքելյանը։
Խոսելով Փաշինյանի այն պնդումներից, թե ՔՊ-ն մեծամասնություն է լինելու՝ Առաքելյանը նշեց, որ մարզային այցելությունները ցույց են տալիս, որ իրենց դիմավորող քաղաքացիների թիվը քիչ է․
«Մի ավտոբուսով գնում են, կես ավտոբուս մարդ է նրանց դիմավորում, մարդիկ չեն ուզում նրանց նույնիսկ տեսնել, ՔՊ-ի վարկանիշն աճելու միտում չունի։ Հիմա դիմում են ուժի ցուցադրության հնարքներին, պարապ են, ինչ կա – չկա վարի են տվել, մնացել է «ուրախ ավտոբուսը»։ Ոտքից գլուխ փորձանք է Փաշինյանը, ինքն է պատերազմ բերել, պարտվել, բայց մեղադրում է ուրիշներին պատերազմ հրահրելու մեջ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ