ԵՄ-ն նախընտրում է երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիայի հարցով․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական Միության համար Գրենլանդիան ոչ միայն տարածք է, այլև ռազմավարական հենակետ աշխարհի կարևորագույն տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հունվարի 21-ին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։

Նա նշել է, որ ԵՄ-ն նախընտրում է երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիայի հարցով, բայց պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործողություններ ձեռնարկել։

«Այս շաբաթավերջին ԵՄ առաջնորդները կհանդիպեն՝ քննարկելու մեր արձագանքը։ Մենք գտնվում ենք խաչմերուկում։ Եվրոպան նախընտրում է երկխոսությունն ու լուծումները, բայց մենք լիովին պատրաստ ենք գործել, անհրաժեշտության դեպքում՝ միասնականությամբ, հրատապությամբ և վճռականությամբ»,– ասել է նա՝ դիմելով Եվրախորհրդարանի պատգամավորներին։

Leave a comment