Microsoft-ը զգուշացնում է․ ԱԲ-ի շնորհիվ կիբերհարձակումներն ավելի վտանգավոր են դառնում

Microsoft-ի նոր հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ հաքերները սկսել են արհեստական ​​բանականությունն (ԱԲ) ինտեգրել իրենց գործողություններն արագացնելու, անվտանգության միջոցները շրջանցելու և զեղծարարություններ իրականացնելու համար։ Microsoft Security Blog-ում պարզաբանվում է, որ կիբերհանցագործներն օրինական ընկերությունների բիզնես գործելակերպը՝ կորպորատիվ ոճի կազմակերպչական կառուցվածքներն ընդունել են որպես ծառայություն մոդելներ և մասնագիտացում, նրանք ընդօրինակում են այն բիզնեսներին, որոնք իրենց գործողություններում ինտեգրում են արհեստական ​​բանականությունը՝ չարամիտ գործողությունների արագությունը, մասշտաբը և արդյունավետությունը մեծացնելու համար:

Microsoft-ում արձանագրում են՝ օգտագործվում է գեներատիվ արհեստական ​​բանականություն՝ ֆիշինգային խայծեր մշակելու, բովանդակությունը թարգմանելու, գողացված տվյալներն ամփոփելու, վնասակար ծրագրեր ստեղծելու կամ կատարելագործելու, ինչպես նաև սկրիպտներ կամ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։

«Արհեստական ​​բանականությունն արագորեն ներդրվում է կիբերհարձակումների ամբողջ ցիկլում։ Արհեստական ​​բանականության ամենամեծ ազդեցությունը կիբերգործողությունների վրա տեղի է ունենում արդյունավետության բարձրացման, այլ ոչ թե բոլորովին նոր հարձակման մեթոդների ստեղծման միջոցով»,- ասել է SOCRadar-ի տեղեկատվական անվտանգության գլխավոր տնօրեն Էնսար Սեքերը։

Ըստ նրա՝ արհեստական ​​բանականությունը չի փոխարինում հարձակվողների ավանդական մեթոդներին կամ չի վերացնում մարդկային գործոնի անհրաժեշտությունը:

Microsoft-ը նաև նշել է, որ հարձակվողներն օգտագործում են արհեստական ​​բանականությունը ռեսուրսներ մշակելու համար: Ընկերությունը բացատրել է, որ արհեստական ​​բանականության մոդելների միջոցով կիբերհանցագործները կարող են նախագծել, կարգավորել և լուծել իրենց թաքնված ենթակառուցվածքների խնդիրները: Այս մեթոդը համեմատաբար ոչ փորձառու հաքերներին թույլ է տալիս նվազագույնի հասցնել իրենց գրոհի հայտնաբերման ռիսկը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment