Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260316/menq-tramadrvats-enq-vtshrakan-mer-npataky-haghtanakn-e-rvobert-qvocharjan-99917350.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան

Sputnik Արմենիա

Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան

2026-03-16T20:36+0400

true

PT4M47S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99917895_154:0:1101:710_1920x0_80_0_0_e0e3c6bcc53f69fe50d842b26f38930e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք, видео

ռոբերտ քոչարյան, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք, видео

Բաժանորդագրվել

Քոչարյանը վստահեցրեց, որ կողմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն հստակ անվտանգային երաշխիքներով։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Անվտանգությունը մնում է Հայաստանի առաջիկա տարիների գլխավոր խնդիրներից մեկը, որի ապահովման համար անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեց առաջնորդ և հզոր դաշնակից։ Այդ մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա ինձ համար դա պաշտոնի բարձրացում չէ, այլ իջեցում է։ Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ եմ, որ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին օրվանից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն»,– ընդծեց նա։

Քոչարյանը վստահեցրեց, որ կողմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն հստակ երաշխիքներով։

«Այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «պապայիս արև» մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա»,– նշեց նա։

Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար` «Հայաստան» դաշինքով, որին միացել է «Առաջ» կուսակցությունը։

Ընտրություններին դաշինքը գնում է «Միասին կարող ենք» կարգախոսով։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։

Leave a comment