Ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Բ. Ջորդանը, իր հաղթանակը նշել է անսպասելի և անմիջական մթնոլորտում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր հերոսներից մեկը՝ ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Բ. Ջորդանը, իր հաղթանակը նշել է անսպասելի և անմիջական մթնոլորտում, գրում է People-ը։
Ամերիկահայ ռեժիսոր Սև Օհանյանի «Sinners» ֆիլմում հանդես եկած և «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչված արտիստը մրցանակաբաշխության պաշտոնական հատվածից անմիջապես հետո ուղևորվել է Լոս Անջելեսի մոտակա In-N-Out Burger արագ սննդի կետերից մեկը։
Հոլիվուդյան աստղն իր հաղթանակը տոնել է բուրգերով և ֆրիով։ Տեսանյութում երևում է, որ ողջ ընթացքում դերասանի ձեռքին է եղել նաև իր «Օսկարի» արձանիկը։