Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամով

Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամով: Որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ի բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովին։

Համալրման արդյունքում Ֆասթ Բանկը 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 83.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի ընդհանուր մեծությունը կազմում է 46.1 մլրդ ՀՀ դրամ։

«Կապիտալի համալրումը նպատակ ունի նպաստել Ֆասթ Բանկի շարունակական զարգացմանը՝ ապահովելով երկարաժամկետ աճ եւ կայունություն», – ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


Leave a comment