Իրանը հրադադարի խնդրանքով չի դիմել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ISNA-ն։
Նա նշել է, որ Իրանը երբեք ոչ մի պարագայում չի խնդրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին հրադադար՝ ընդգծելով, որ կշարունակեն դիմադրել։
«Այս պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ թշնամին երբեք այլևս չմտածի Իրանի վրա հարձակվելու մասին», – ասել է նախարարը։