Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ. 1 անձ ձերբակալվել է


Տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը:

ՔԿ-ից 1lurer.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Դիտումների քանակ60

Leave a comment