Իրանը նախազգուշացնում է՝ Խարկ կղզու վրա հնարավոր հարձակումը կազդի նավթի համաշխարհային գների վրա

Իրանը նախազգուշացնում է՝ Խարկ կղզու վրա հնարավոր հարձակումը կազդի նավթի համաշխարհային գների վրա

Իրանի խոշորագույն նավթային տերմինալի՝ Խարկ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը զգալի ազդեցություն կունենա նավթի համաշխարհային գների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե Հորմուզի նեղուցի նկատմամբ խելացի վերահսկողությունը ձեզ բերեց նավթի գների նոր ինդեքսներ, ապա հարձակումը Խարկ կղզու վրա ձեզ կտա աշխարհում էներգիայի բաշխման և գների ավելի ծանր ու նոր հավասարում»,- գրել է Թանգսիրին X սոցիալական ցանցում։
Նշվում է, որ Խարկ կղզին Իրանի նավթային արտահանման հիմնական հենակետերից է և կարևոր դեր ունի համաշխարհային էներգետիկ շուկաներում։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է իրանական Խարկ կղզին գրավելու հնարավորությունը։

Կարդալ ավելին

Leave a comment