Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան



Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Հայաստանի ղեկավարը, երբ ասում է՝ անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով, ըստ էության, ցուցմունք է տալիս ՀՀ պետականության դեմ, իբր իր երկիրն է կոնֆլիկտ հրահրել։

Մինչդեռ սա ադրբեջանական թեզ է։ Իրականությունն այն է, որ ՀՀ–ն կոնֆլիկտ չի հրահրել։ Ադրբեջանը վարել է քաղաքականություն, որն ուղղված է եղել սովետական միության տարածքում բնակվող հայերի դեմ։

Սահմնադրությունից անկախության հռչակագրին հղումը հեռացնելով Փաշինյանը մայր փաստաթղթից հանում է ՀՀ ծննդականը։




Leave a comment