Պետությունը պետք է լինի ուժեղ, համախմբված և ունենա ամուր պաշտպանական համակարգ. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և մեր անվանի մարզիկների հետ։ Բաց ու անկեղծ զրույց ունեցանք երկրի անվտանգության, հասարակության առողջ ապրելակերպի և զարգացման հնարավորությունների մասին․ այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

 

««Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության շրջանակում մեր հայտնի մարզիկները պատրաստակամություն հայտնեցին իրենց օրինակով ու հեղինակությամբ աջակցելու թմրամոլության դեմ պայքարին՝ նպաստելով առողջ և ուժեղ սերնդի ձևավորմանը։

 

Խոսեցինք նաև անվտանգության ու խաղաղության մասին։ Խաղաղությունը յուրաքանչյուր ժողովրդի բնական ցանկությունն է, բայց այն պետք է հիմնված լինի երաշխավորված անվտանգության վրա։ Իսկ դրա համար պետությունը պետք է լինի ուժեղ, համախմբված և ունենա ամուր պաշտպանական համակարգ։

Երիտասարդների հետ նման հանդիպումները շարունակական են լինելու, որովհետև «Առաջարկ Հայաստանին» ծրագրում յուրաքանչյուր լավ գաղափար կարևոր է և կարող է իր տեղը գտնել»։

 

Leave a comment