Իսրայելը հայտարարել է Լիբանանում «սահմանափակ» ցամաքային գործողություններ սկսելու մասին

Քաղաքականություն

16.03.2026 | 12:04

Իսրայելի բանակը Telegram-ում տարածված հայտարարության մեջ նշել է, որ «սահմանափակ և նպատակային ցամաքային գործողություններ» են սկսել «Հըզբոլլահ»-ի հիմնական հենակետերի դեմ» հարավային Լիբանանում, գրում է BBC-ն։

Հայտարարության համաձայն՝ հարավային Լիբանան զորքերի մուտք գործելուց առաջ տարածքում հարվածներ են հասցվել «բազմաթիվ ահաբեկչական թիրախների», գործողությունը նպատակ ուներ «ամրապնդել առաջնային պաշտպանական գոտին» և «տարածաշրջանում ահաբեկչական ենթակառուցվածքների ապամոնտաժումը»։ Օգտագործվել է ինչպես հրետանի, այնպես էլ ռազմաօդային ուժեր՝ «օպերատիվ միջավայրում սպառնալիքները մեղմելու համար»։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ը  հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլայ Ալի Խամենեիի սպանության, որից հետո Իսրայելն օդային հարվածներ է իրականացնում հարևան երկրի վրա, նաև զորքեր է մտցրել սահմանային շրջաններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment