Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը

Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը՝ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը։2026 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտ մարտի հետևից» ֆիլմը։ Լավագույն ռեժիսորի մրցանակը ևս շնորհվել է ֆիլմի ստեղծող Փոլ Թոմաս Անդերսոնին։«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված էին նաև «Բուգոնիա», «Համնետ», «Գաղտնի գործակալ», «Սենտիմենտալ արժեք», «Գնացքների երազներ», «Մարտի Վեհաշուքը», «Ֆրանկենշտեյն» և «F1» ֆիլմերը։Մրցանակների քանակով երկրորդ տեղում է «Մեղավորները» ֆիլմը, որի համապրոդյուսերն է ամերիկահայ Սև Օհանյանը։ Ֆիլմը ստացել է չորս «Օսկար»։Լավագույն դերասան է ճանաչվել Մայքլ Բ. Ջորդանը, իսկ լավագույն օրիգինալ սցենարի մրցանակը ստացել է Ռայան Քուգլերը։Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսի Բաքլին՝ «Համնետ» ֆիլմում իր դերի համար։«K-pop դևերի որսորդները» ֆիլմը արժանացել է երկու մրցանակի՝ լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ և լավագույն երգ անվանակարգերում։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը, որի հեղինակներն են ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնը և ուրալյան Կարաբաշ քաղաքից տեսանկարահանող Պավել Տալանկինը։

Կարդալ ավելին

Leave a comment