«Տավարի մսի գինը շուտով հատելու է 4000 դրամի հոգեբանական շեմը». Դերենիկ Մալխասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավարի մսի գինը վերջին շրջանում հետևողականորեն բարձրանում է: Շուտով հատելու է 4000 դրամի հոգեբանական շեմը: Սրա հիմնական պատճառն այն է, որ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է:
     Փաշինյան Նիկոլի իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պաշտոնական թվերով կրճատվել է 100 հազարով: Այդ թվում` կովերի գլխաքանակը նվազել է 55 հազարով՝ 266 հազարից հասելով 211 հազարի։ Մսավաճառները գյուղերում մոմով են մորթելու ենթակա անասուն փնտրում:
     Նույն խնդիրն ունենալու ենք նաև կաթնամթերքի գների հետ կապված: Վարվող տնտեսական անհեռատես ու կործանարար քաղաքականության հետևանքով Հայաստանում գնաճը խժռում է մարդկանց եկամուտները:
     Իսկ ՔՊ-ական իշխանությունը, ընտրությունների նախաշեմին 10 հազար դարամով թոշակ բարձրացնելով, փորձում է ժողովրդի աչքին թոզ փչել»:

Leave a comment