Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթեց վրացի Գեորգի Կոչալիձեին և ոսկին կբերի Հայաստան


Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգի եզրափակչում 2 րոպեում հաղթեց վրացի Գեորգի Կոչալիձեին ու հերթական ոսկին կբերի Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:


Հայտնենք, որ 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում և ավարտել ելույթները ԵԱ-ում:


 


72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը ևս պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում:


 



Դիտումների քանակ41

Leave a comment