ՀՕՊ-ը 6 ժամում 125 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ տարածքի վրա, 28-ը թռչում էին Մոսկվա․ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260315/hop-y-6-zhamum-125-ukrainakan-ats-e-vochnchacrel-rd-taratsqi-vra-28-y-trchum-ein-mvoskva-pn-99873536.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5ce86242ef685a148d079cbdd64238ae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), մոսկվա, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, հակաօդային պաշտպանություն (հօպ)

անօդաչու թռչող սարք (աթս), մոսկվա, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, հակաօդային պաշտպանություն (հօպ)

Բաժանորդագրվել

Հաղորդվում է, որ Բրյանսկի շրջանում ոչնչացվել է 51 անօդաչու թռչող սարք։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՕՊ միջոցները վեց ժամվա ընթացքում ոչնչացրել են 125 ուկրաինական անօդաչու թռչող սարք, դրանցից 28-ը թռչում էին Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Մարտի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ից մինչև 14.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 125 ուկրաինական անօդաչու թռչող սարք», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

ՀՕՊ-ը ոչնչացրել է 51 ԱԹՍ Բրյանսկի շրջանի վրա, 38 ԱԹՍ՝ Մոսկվայի շրջանի վրա, 19 ԱԹՍ՝ Կալուգայի շրջանի վրա, 5-ական ԱԹՍ՝ Բելգորոդի և Տուլայի մարզերի վրա, 3 ԱԹՍ՝ Սմոլենսկի շրջանի վրա, 2 ԱԹՍ՝ Վլադիմիրի շրջանի վրա, մեկական ԱԹՍ՝ Կուրսկի և Տվերի մարզերի վրա։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment