Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ


Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԲԾԻԳ) պետական հիմնարկի համատեղ աջակցությամբ՝ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը համալրվել է ժամանակակից սարքավորումների նոր խմբաքանակով։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից։


 


Այս գործընկերային նախաձեռնությունն ուղղված է Սևանա լճի ավազանի բնական ռեսուրսների պահպանության և մշտադիտարկման մեխանիզմների հզորացմանը:


Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի կողմից ընդունված տեխնիկական միջոցները, մասնավորապես՝ 1 միավոր DJI Matrice 350 RTK (Matrice 4T) անօդաչու թռչող սարքը, 1 միավոր Zebra ET65 պլանշետը և 4 միավոր Dell Memory Upgrade հիշողության սարքերը, կոչված են որակական նոր մակարդակի բարձրացնելու կառույցի տեխնոլոգիական հնարավորությունները։


 


Այս վերազինումը թույլ կտա իրականացնել առավել օպերատիվ շուրջօրյա հսկողություն, ջերմատեսիլ նկարահանումներ և բնապահպանական խնդիրների արդյունավետ արձանագրում Սևանա լճի ողջ ավազանում։


Նախաձեռնությունը կյանքի է կոչվում «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակներում։


 


Տեխնիկական համալրմանը զուգահեռ՝ մատակարարի կողմից նախատեսվում է անցկացնել մասնագիտական դասընթացներ և փորձնական թռիչքներ։


Դրանց ընթացքում աշխատակիցները կծանոթանան նոր սարքավորումների շահագործման կանոններին ու առանձնահատկություններին՝ ապահովելով դրանց պատասխանատու և անվտանգ կիրառումը բնության հատուկ պահպանվող տարածքներում:


Հաղորդագրությանը կից, ՇՄ նախարարությունը նաև տեսանյութ է տարածել։


 


 


Դիտումների քանակ8

Leave a comment