Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա հարձակումների երեք ալիքի մասին

https://arm.sputniknews.ru/20260315/irany-hajtnel-e-merdzavvor-arevelqum-amn-i-bazaneri-vra-hardzakumneri-ereq-aliqi-masin-99867139.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98942958_240:0:1680:1080_1920x0_80_0_0_0f0e5d89a3288f3086c1e3dfcb4c5566.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, ռազմաբազա, ամն

իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, ռազմաբազա, ամն

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ն հայտնել է նաև արդյունաբերական համալիրների և երեք բազաներում ամերիկյան զինվորականների հավաքների կենտրոնների վրա հարձակումների մասին:

ԵՐԵՎԱՆ, մարտի 15 – Sputnik. Շաբաթ երեկոյից ի վեր իրանական զինվորականները Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա հարձակումների երեք ալիք են իրականացրել։ Այդ մասին հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

«Իրականացվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 53-րդ ալիքը՝ ԱՄԷ-ի Ալ Դաֆրա բազայում գտնվող ամերիկյան զինվորականների դեմ տասը «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռների և հարձակողական անօդաչու թռչող սարքերի արձակմամբ», – ասվում է հայտարարության մեջ:

Զինվորականները նշել են, որ այդ հրթիռներն ու անօդաչուներն օգտագործել են նաև տարածաշրջանային հրամանատարական կենտրոններին, ինչպես նաև Իսրայելի «ներքին ճակատի» կառավարման օբյեկտներին հարվածելու համար:

Բացի այդ, պահապանների կորպուսն ավելի վաղ հայտնել էր, որ իրականացրել է գործողության 51-րդ և 52-րդ փուլերը՝ հարձակվելով ամերիկյան զինվորականների արդյունաբերական համալիրների և հավաքների կենտրոնների վրա երեք բազաներում․ Հարիրը Իրաքյան Քրդստանում, Ալի աս Սալեմը և Արիֆջանը Քուվեյթում:

ԻՀՊԿ-ն նաև հավելել է, որ իրանցի զինվորականների հարձակմանն է ենթարկվել Սաուդյան Արաբիայում գտնվող Ալ Հարջ ավիաբազան, որը AWACS հեռահար հայտնաբերման ինքնաթիռների «հիմնական բազան» է, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռների տեղակայման վայրը:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment