Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը

21.01.26 | 10:23






Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 21–ին շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը։ Վերջին երկու օրերի ընթացքում խորհրդարանի անդամները քննարկել են օրակարգի բոլոր հարցերը, որոնք ընդհանուր առմամբ բաղկացած էին 27 հարցից։ Այսօր խորհրդարանականները ժամը 16:30-ին կհանդիպեն կառավարության անդամների հետ։ Կառավարությունը կպատասխանի պատգամավորների հարցերին։