ՔՊ-ին զայրացրել է Հայկ Մարությանի ծաղրը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ, դերասան Հայկ Մարությանը հոլովակներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում, որը դուր չի եկել ՔՊ-ականներին։ Ասում են` վերջիններիս զայրացրել է Մարությանի ծաղրը, ու դա է պատճառը, որ սկսել են տարբեր մեկնաբանություններ, հայտարարություններ անել նրա հասցեին` սկսած քաղաքական համատեղ անցյալից դրվագներ բացահայտելուց, մինչև` «Մարությանը հայտնվում է միայն իրեն հարմար ժամանակ` ներկայացումների արանքում» մեկնաբանություններ։ Ըստ լուրերի` առաջիկա շաբաթներին Մարությանը նաև մարզեր է այցելելու և տարբերվող ձևաչափով հանդիպումներ անցկացնելու բնակիչների հետ։ Ասում են` զրույցներից բացի, նա կուլիսային պատմություններ է պատմելու Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածից` դրանք ներկայացնելով հումորային ոճով։



Leave a comment