Փորձագետները մտահոգված են Իրանին հասցված հարվածների բնապահպանական հետևանքներով. Bloomberg

https://arm.sputniknews.ru/20260315/pvordzagetnery-mtahvogvats-en-iranin-hascvats-harvatsneri-bnapahpanakan-hetevanqnervov-bloomberg-99864626.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99651574_0:101:517:489_1920x0_80_0_0_a495e19d20d0fc062fb574bf44dca54f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, էկոլոգիա, պատերազմ

թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, էկոլոգիա, պատերազմ

Բաժանորդագրվել

Հրթիռների և ռումբերի պայթյունների, ինչպես նաև նավթի պահեստներում հրդեհների ժամանակ մթնոլորտում առաջանում են թունավոր նյութեր, որոնք վտանգավոր են առողջության համար: Դրանք տասնամյակներ շարունակ մնում են օդում, հողում և ջրի մեջ, և դրանք վերացնելը թանկ է ու դժվար:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Փորձագետները մտահոգված են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածների երկարաժամկետ բնապահպանական հետևանքներով՝ վախենալով, որ հրթիռներից և ռումբերից առաջացած թունավոր նյութերը կարող են աղտոտել Թեհրանի ագլոմերացիան և տասնամյակներով մնալ շրջակա միջավայրում, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Վկայակոչելով բրիտանական CEOBS ոչ առևտրային կազմակերպության տվյալները՝ Bloomberg-ը հայտնում է, որ Մերձավոր Արևելքում ներկայիս հակամարտության հետևանքով գրանցվել է ավելի քան 300 միջադեպ, որոնք կապված են շրջակա միջավայրի համար ռիսկի հետ, մասնավորապես՝ մարտի 8-ին Իրանի նավթային ենթակառուցվածքում բռնկված հրդեհը (երկինք են բարձրացել սև ծխի սյուներ, որոնք խառնվել են անձրևային ամպերի հետ և թափվել թունավոր նյութերի տեսքով):

Գործակալությունը նշում է, որ հրթիռների և ռումբերի պայթյունի ժամանակ տեղի է ունենում դրանցում պարունակվող ծանր մետաղների և այլ թունավոր նյութերի արտանետում: Նրանք հաճախ տասնամյակներ շարունակ մնում են օդում, հողում և ջրի մեջ՝ վտանգ ներկայացնելով առողջության համար, և դրանք վերացնելը թանկ է ու դժվար:

Բացի այդ, ինչպես նկատում է Bloomberg-ը, Թեհրանը գտնվում է Էլբուրս լեռան ստորոտում, որը թույլ չի տալիս օդն ազատ շրջանառել, իսկ վնասակար նյութերը՝ լքել այդ շրջանը:

Bloomberg-ը հիշեցնում է, որ 35 տարի առաջ քաղաքում նման բան արդեն պատահել էր. այն ժամանակ դա պայմանավորված էր Քուվեյթի հարյուրավոր նավթահանքերում բռնկված հրդեհներով: Այդ ժամանակ Թեհրանի վրա իջել են մրի, ածխաջրածինների և ծծմբի երկօքսիդի ամպեր:

Leave a comment