Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

21.01.26 | 14:15






Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել 1 միլիոն դոլարի արժողությամբ էլեկտրական սարքավորումներ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները «Ադրբեջանի մարդասիրական օգնության շրջանակներում Սումգայիթի տեխնոլոգիական պարկից Ուկրաինա է ուղարկվել էլեկտրական սարքավորումների ևս մեկ խմբաքանակ։ Օգնությունը տրամադրվել է Էներգետիկայի նախարարության կողմից՝ համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2026 թվականի հունվարի 16-ի հրամանագրի։ Մարդասիրական օգնությունը ներառում էր 12 ցածր լարման վահանակ, 11 գեներատոր, 5 տրանսֆորմատոր և 27,000 մետր մալուխ և լար։ Ուկրաինական կողմի հարցման հիման վրա կազմակերպված օգնության ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն դոլար», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանը նախկինում Ուկրաինա է ուղարկել էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված մարդասիրական օգնություն։ Ուկրաինային Ադրբեջանական օգնության ընդհանուր արժեքը, ներառյալ վերականգնման և վերակառուցման օժանդակությունը, արդեն գերազանցել է 45 միլիոն դոլարը։

Leave a comment