«Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն Արցախի թեմայով ասելիք չունի՞»․ Սամվել դպիր Գրիգորյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
     Նկարում աջից առաջինը Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն է 2025թ. Սուրբ Հարության տոնին Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում Արցախի դրոշը հպարտությամբ պահած: Արդյո՞ք նա անկեղծ է այս պահին, միայն ինքը կարող է ասել:
     Հետաքրքիր է.
     1. Հիմա ինքն իրեն ո՞ր թեմի առաջնորդ է համարում:
     2. Եթե Արցախի, ապա ինչո՞ւ է լռում:
     3. Եթե Արցախ բառը նա էլ «բարենորոգման» օրակարգով այլևս չպետք է արտաբերի, ապա ինչո՞ւ հրաժարականի դիմում չի տալիս:
     4. Արցախի թեմայով ասելիք չունի՞:
     5. Ս.Պատարագին Արցախը հիշատակելու, Արցախի համար աղոթելու վերաբերյալ ասելիք չունի՞: Համամի՞տ է, որ դա պատերազմի կոչ է:
     6. Նա հա՞շտ է այն մտքի հետ, որ Արցախցին պետք է մոռանա իր աստվածատուր հայրենիքը ու «Առհավետ տնավորվի ՀՀ-ում»:
     7. Նա համամի՞տ է, որ. «Ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար»:
     8. Արցախի հարցն իր համար փակվա՞ծ է:
     9. Եթե` այո, ապա ինչո՞ւ է շարունակում մնալ Արցախի թեմի առաջնորդ:
     10. Եթե` ոչ, ինչո՞ւ է ընդհատակ անցել ու լռում: Իր պատկերացմամբ դա՞ է Եկեղեցու բարենորոգումը, ըստ իր կողմից ստորագրած փաստաթղթի»:

Leave a comment