Սադրա՞նք է եղել. փորձագետը՝ Թուրքիայի տարածքում Իրանից արձակված հրթիռ ոչնչացնելու մասին

https://arm.sputniknews.ru/20260314/sadranq-e-eghel-pvordzagety-turqiaji-taratsqum-iranic-ardzakvats-hrtir-vochnchacnelu-masin-99855067.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90474163_0:0:622:466_1920x0_80_0_0_2baf64679b23cb8f8d4f1be1c6aebefc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, մհեր աբրահամյան, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, մհեր աբրահամյան, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Մհեր Աբրահամյանը բացատրում է, թե ինչով է պայմանավորված Թուրքիայի արձագանքի մեղմացումը։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Թուրքիան մի շարք պատճառներ ունի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև իր տարածքում Իրանից արձակված հրթիռ ոչնչացնելու հանգամանքին չարձագանքելու կամ ոչ այդքան կոշտ արձագանքելու համար: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի արձագանքը գնալով նվազում է:
Մարտի 13-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը Իրանից արձակված բալիստիկ հրթիռ են որսացել. սա արդեն երրորդ դեպքն է հակամարտության սրացումից ի վեր: Ըստ ԶԼՄ–ների` 3-րդ հրթիռը ոչնչացվել է հստակ ուղղությամբ՝դեպի Ինջիրլիք քաղաքիՆԱՏՕ-ի ռազմաբազա:

«Կարծում եմ` Իրանը Թուրքիային վստահեցրել է, որ թուրքական տարածքը գնդակոծելու նպատակ չունի։ Ինջիրլիքի բազան Իրանի համար ամենահեշտն էր գնդակոծել, քանի որ այն ավելի մոտ էր, քան Իսրայելը: Կա վարկած, որ այդ հրթիռները Թուրքիայի տարածք են արձակվում ոչ թե Իրանից, այլ փորձում են սադրել Թուրքիային ընդդեմ Իրանի: Դժվար թե սա մոտ լինի իրականությանը, որովհետև չեմ կարծում, թե այդ դեպքում Թուրքիային որևէ բան կզսպեր Իսրայելի դեմ արտահայտվելու հարցում: Հատկապես որ վերջին շրջանում Էրդողանը ոչ այդքան բարյացակամ վերաբերմունք ունի Իսրայելի նկատմամբ, ուստի առիթը կօգտագործեր իր վրդովմունքն արտահայտելու: Կարծում եմ` դրանք այն հրթիռներն են, որոնք իրենց ուղեգծից շեղում են ունեցել կամ էլ կոորդինատներն են սխալ տրված եղել: Թուրքիայի արձագանքի մեղմացումը կապված է ավելի շատ Իրանից վստահություն ունենալու հանգամանքով»,- ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան բավական դիվանագիտական գործիքներ ունի, ու, հաշվի առնելով նրա դիրքը, ԱՄՆ-ն ևս Թուրքիային չի ներքաշի այս պատերազմական գործողությունների մեջ։

Փորձագետը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ Անկարայի համար Հորմուզի նեղուցը կարևոր տնտեսական նշանակություն ունի, ու գուցե հենց այդ պատճառով է Թուրքիան քիչ արձագանքում իրավիճակին:

Թրամփը մի շարք երկրների դրդում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց

Այդուհանդերձ, Աբրահամյանը շեշտեց, որ Հորմուզը ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող նեղուց է, քանի որ նավթարդյունահանման 33%-ն հենց այդ տարածքով է ապահովվում:

«Չեմ բացառում, որ Թուրքիայի արձագանքը մի փոքր թուլացել է հենց տնտեսական կապից ելնելով: Առհասարակ Իրանի տարածքը Թուրքիայի համար այս պահին մեծ կարևորություն ունի, քանի որ կապվում է և՛ արաբական աշխարհին, և՛ Հնդկական օվկիանոսին, և՛ Չինաստանին»,- ասաց Աբրահամյանը:

Նշենք, որ Թուրքիան ապատեղեկատվություն է համարել լուրը՝ ըստ որի Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազայի վրա. Ինջիրլիք քաղաքում գտնվող ՆԱՏՕ–ական բազան չի պատկանում ԱՄՆ–ին կամ այլ պետության և գտնվում է Թուրքիայի լիակատար ինքնիշխանության և վերահսկողության ներքո։ Անկարան ընդգծել է, որ Թուրքիայի տարածքում չկան ամերիկյան կամ այլ օտարերկրյա ռազմական բազաներ։

Leave a comment