«Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ | ՄԱՄՈՒԼ.ամ

Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջում։
     «Այդ թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, որոնք Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով:
     Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Կատարից ժամանած՝ չվերթի ուղևոր հանդիսացող 10 ՀՀ քաղաքացիներին դիմավորել է սահմանակետում։ Ապահովված է եղել նրանց անվճար տեղափոխումը մինչև Մասկատի օդանավակայան, որտեղ դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Leave a comment