Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել 46 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ


Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջում։


 


«Այդ թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, որոնք Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով:


 


Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Կատարից ժամանած՝ չվերթի ուղևոր հանդիսացող 10 ՀՀ քաղաքացիներին դիմավորել է սահմանակետում։ Ապահովված է եղել նրանց անվճար տեղափոխումը մինչև Մասկատի օդանավակայան, որտեղ դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- նշված է գրառման մեջ:

Դիտումների քանակ6

Leave a comment