«Պատերազմի ավարտի հարցը կդիտարկենք միայն այն ժամանակ, երբ, նախ՝ ԱՄՆ-ից ստանանք կորուստների ամբողջական փոխհատուցում, և երկրորդ՝ ստանանք ապագայի 100% երաշխիք, ինչն անհնար է առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի դուրսբերման»,- իրանական լրատվամիջոցի եթերում ասել է ԻՀՊԿ նախկին հրամանատար, Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար, գեներալ Մոհսեն Ռեզային։
Ավելի վաղ Իրանի նոր գերագույն առաջնորդը կոչ էր արել Մերձավոր Արևելքի երկրներին փակել իրենց տարածքներում գտնվող ամերիկյան բազաները։