https://arm.sputniknews.ru/20260314/ynddimutjan-haghtanaki-depqum-teghi-e-unenalu-kapital-veranvorvogum-terpetrvosjan-99841879.html
Ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Տեր–Պետրոսյան
Ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Տեր–Պետրոսյան
Sputnik Արմենիա
ՀՀ առաջին նախագահը ուղերձ է հղել ՀԱԿ 23-րդ համագումարի մասնակիցներին։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T13:03+0400
2026-03-14T13:03+0400
2026-03-14T13:05+0400
հայաստան
լևոն տեր–պետրոսյան
հայ ազգային կոնգրես (հակ)
ուղերձ
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93825208_0:83:1600:983_1920x0_80_0_0_108931fb129514af639dedb040705cc0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 23-րդ համագումարի մասնակիցներին հղած իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-ՊետրոսյանըՈւղերձը համագումարի ժամանակ ընթերցեց կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։«Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։ Հիանում եմ Ձեր ակտիվությամբ, գրագետ ու համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով»,– ասել է Տեր–Պետրոսյանը ուղերձում։Նա նաև գնահատել է համագումարի մասնակիցների` դաշինքներ ձևավորելու ուղղությամբ գործադրած ջանքերը։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93825208_90:0:1511:1066_1920x0_80_0_0_83f44551dc60b385e651f478596c8975.jpg.webp
հայաստան, լևոն տեր–պետրոսյան, հայ ազգային կոնգրես (հակ), ուղերձ, աժ (ազգային ժողով), ընտրություններ
հայաստան, լևոն տեր–պետրոսյան, հայ ազգային կոնգրես (հակ), ուղերձ, աժ (ազգային ժողով), ընտրություններ
ՀՀ առաջին նախագահը ուղերձ է հղել ՀԱԿ 23-րդ համագումարի մասնակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 23-րդ համագումարի մասնակիցներին հղած իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
Ուղերձը համագումարի ժամանակ ընթերցեց կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։
«Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։ Հիանում եմ Ձեր ակտիվությամբ, գրագետ ու համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով»,– ասել է Տեր–Պետրոսյանը ուղերձում։
Նա նաև գնահատել է համագումարի մասնակիցների` դաշինքներ ձևավորելու ուղղությամբ գործադրած ջանքերը։